Առաջատար հնգյակում փոփոխություններ տեղի չեն ունեցել, քանզի ուժեղագույն թենիսիստուհիները բաց էին թողել Բարսելոնի մրցաշարը՝ նախապատրաստվելով Շտուտգարտի ավելի հեղինակավոր մրցաշարին: Առաջին տեղում 4620 միավորով բելառուս թենիսիստուհի Վիկտորյա Ազարենկոն է: 2920 միավորով երկրորդ հորիզոնականում ռուս Մարիա Շարապովան է: Լավագույն եռյակը եզրափակում է լեհ Ագնեշկա Ռադվանսկան՝ 2885 միավոր: