Մասնավորապես, դրանցից են մինի տրակտորները, վակուումային տերև հավաքող տրակտորի կցորդները, թուփ ձևավորող մեքենաները, ճյուղ մանրացնող սարքերը և այլն, որոնք առավել արդյունավետ կդարձնեն մայրաքաղաքի կանաչապատումն ու կանաչ տարածքների խնամքը:
2012 թվականի «Կանաչ Երևան» ծրագրի համար ներկրվել են նաև 150 խոտհնձիչ ու 10 միավոր՝ ծառեր սրսկող մեքենաներ:
Դրանք իրենց նշանակությամբ և գործառույթներով մի քանի անգամ արդյունավետ կդարձնեն «Կանաչ Երևանի» բնապահպանական խնամքը:
«Վստահեցնում եմ, որ կարճ ժամանակ անց բոլորիս տեսանելի կլինեն այս ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքները: Ի դեպ, այս տարի առաջին անգամ Երևանում տնկվող ծաղիկների գրեթե կեսն ստացել ենք մեր ուժերով` ջերմոցում»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը շրջել է նաև ջերմատան ծառերի տնկարանում և ջերմոցներում. այստեղ 600.000 ծաղկասածիլներ են աճեցվում, որոնք առաջին խմբաքանակն են և առաջիկա 10 օրերին տեղափոխվելու են սիզամարգեր: Հաղորդում է Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: