Գիտնականները հետազոտել են Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Ավստրալիայի ավելի քան 20 հազար մարդկանց ԴՆԹ նմուշները. HMGA2 գենի փոփոխություն ունեցող մարդիկ IQ թեսթերում 1,3 բալով ավելի լավ արդյունքներ են ցուցաբերել:
Ավելի վաղ` Սիդնեյի համալսարանի գիտնականները հանգել էին այն եզրահանգման, որ ուղեղի արտաքին ստիմուլյացիան հոսանքի միջոցով թույլ է տալիս ժամանակավորապես ավելի խելացի դառնալ: Այս տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է առժամանակ ուժեղացնել նոր նյութի ընկալումը և լավացնել հիշողությունը: