Սաշա Ջերվասիի այս նոր ֆիլմի առանցքում այն ժամանակաշրջանն է, երբ Հիչքոքը զբաղված էր իր ամենահայտնի աշխատանքներից մեկով` «Պսիխո» ֆիլմով: Ալֆրեդ Հիչքոքն այս ժապավենի վրա աշխատել է 1959-1960թթ.:
«Հիչքոք» ֆիլմում շեշտադրվելու են նաև նրա և կնոջ` Ալմա Ռեվիլի հարաբերությունները: Ալֆրեդի կնոջ դերը խաղալու է Հելեն Միրենը, մյուս դերերում հանդես կգան Սկառլետ Յոհանսոնը, Ջեսիկա Բիլը և Թոնի Կոլետը: