Ապրիլի 24-ին` Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30- 22.00 անվճար կփոխադրվեն մի շարք երթուղիներով: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, թ.1 երթուղի է սահմանվել` «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – «Հրազդան» մարզադաշտ: