Նշվում է, որ այս օրինագծի վրա աշխատանքը սկսվել է այն բանից հետո, երբ մարոկկացի իմամ Զամզամի Աբդուլ Բարին ֆեթվա էր արձակել, ըստ որի` ամուսնացած կանանց թույլատրվում է սեռական հարաբերություն ունենալ ամուսնու հետ նրա մահից հետո:
Մինչդեռ Եգիպտոսի իրավապաշտպաններն արդեն հանդես են եկել այս օրինագծի դեմ. նրանց անհագստացնում է երկրում առկա իրավիճակը` կապված մարդասիրության և դրա դրսևորումների հետ: Իսկ լրատվամիջոցները վրդովմունք են արտահայտել այն փաստի առիթով, որ նման հարցը կարող է քննարկման դրվել Եգիպտոսի սահմանադրությունը ձևավորող ժողովում:
Հարկ է նշել, որ տվյալ օրինագիծը եգիպտական նոր խորհրդարանի միակ նախաձեռնությունը չէ: Այսպես` իսլամիստները մտադիր են նվազեցնել աղջիկների համար ամուսնության նվազագույն տարիքը մինչև 14 տարին ու էապես կրճատել կանանց կրթական և աշխատանքային իրավունքները: