Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ մյուս կողմից՝ պաշտոնական հաղորդագրությույն է հրապարակել ՝ ըստ որի՝ Սիրիայի հայրենասիրական ընդդիմությունը՝ Սիրիայի Ժողովրդական ճակատը՝ Կադիր Ջամիլի գլխավորությամբ, որն այցով Մոսկվայում է գտնվում, մտադիր է նպաստել Քոֆի Անանի խաղաղության հաստատման ծրագրին։
Նշենք, որ մայիսի 16-17-ը Կահիրեում՝ Արաբական պետությունների լիգայի կենտրոնակայանում, Սիրիայի ընդդիմադիր բոլոր ուժերի մասնակցությամբ տեղի կունենա ընդլայնված համաժողով։
Սիրիայի ազգային խորհուրդը ներկայում դիտարկում է Սիրիայի արտասահմանյան ընդդիմության խոշորագույն խմբավորման վերակառուցման ու ընդարձակման հարցը։ Նրա մեջ պետք է մտնեն ընդդիմադիր բոլոր շրջանների ներկայացուցիչներն ու հեղափոխականները։