Ռուսական նավթի՝ Չեխիա մատակարարումների կրճատումը սկսվել է դեռ ապրիլին։ Ռուսական «Տրանսնեֆտի» տվյալների համաձայն՝ մեկ ամսում Չեխիա է մատակարարվել 230 հազ. տ նավթ՝ նախատեսված 410 հազ.-ի փոխարեն։Չեխիա մատակարարումները դադարեցրել էին «Ռոսնեֆտը» և «Լուկօյլը»։
Ապրիլին կրճատվել էին նաև ռուսական նավթի մատակարարումները Սլովակիա, որը ստացել էր 310 հազ. տ. նավթ՝ նախատեսված 508 հազ. տ փոխարեն։
Նշենք, որ ռուսական նավթը Չեխիա է մատակարարվում «Դրուժբա» նավթամուղով, որն անցնում է Ուկարինայի, Սլովակիայի և Հունգարաիյի տարածքով։