Հրամանի համաձայն՝ ՀՀ գլխավոր և զինվորական կենտրոնական դատախազությունների կառուցվածքային ստորաբաժանումների, ՀՀ գլխավոր և զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներին, մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազներին հանձնարարվել է նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի, դրանց ընթացքի մասին հաղորդումներ ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, իսկ աշխատանքային խմբի ղեկավարին` յուրաքանչյուր շաբաթվա երկրորդ օրը, մինչև ժամը 11:00-ն, ամփոփ տեղեկանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների, դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին:
Հրամանի 4-րդ կետով հանձնարարվել է նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի գլխավոր խորհրդականին և գլխավոր դատախազի մամուլի քարտուղարին` ուսումնասիրել զանգվածային լրատվության միջոցներում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հրապարակումները և դրանց մասին անմիջապես իրազեկել աշխատանքային խմբին` սահմանված կարգով քննարկելու և արդյունքների մասին համապատասխան լրատվության միջոցներին հաղորդումներ ուղարկելու համար:
Այս տեղեկանքին, ինչպես նաև 51 հաղորդումներին և դրանց տրված ընթացքին կարելի է ծանոթանալ ՀՀ դատախազության պաշտոնական կայքում: