Site icon CIVILNET

Կատարը Royal Dutch Shell-ի բաժնետեր

Royal Dutch Shell-ում տեղեկությունը հաստատել են՝ հրաժարվելով նշել բաժնեմասի չափը։ Զանգվածային մի շարք լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Կատարը գնել է ընկերության բաժնետոմսերի 3-5%-ը։

Ըստ Reuters-ի՝ 5%-անոց բաժնեմասով Կատարը դառնում է ընկերության խոշորագույն բաժնետերը։

Ուշագրավ է․ որ ապրիլին Կատարը ֆրանսիական Total նավթագազային հսկայում իր բաժնեմասը մեծացրել էր մինչև 3%։

Royal Dutch Shell-ը Եվրոպայի խոշորագույն նավթային ընկերությունն է՝ ըստ շուկայական արժեքի։ 2012-ի 1-ին եռամսյակում ընկերության զուտ շահույթը 1% -ով նվազել է՝ կազմելով մինչև $8,72 մլրդ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի $8,78 մլրդ-ի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում ընկերության նավթի և գազի արդյունահանման ծավալը ավելացել է 1,4%-ով՝ կազմելով մինչև 3,55 մլն բարել։

Exit mobile version