«Բանկերի կողմից պահուստների մեծացման հանձնարարականները ֆինանսիստներից ընդհանուր առմամբ €30 մլրդ կպահանջեն։ Ավելի վաղ մենք Իսպանիայի վարկանիշի համար մենք նախատեսել ենք բանկերի աջակցությանն ուղղված պետության հնարավոր ծախսերը՝ €30-35 մլրդ։ Սակայն թույլ տնտեսական ֆոնը, ինչպես նաև այն հանգամանքը, որ բանկերի վարկային պորտֆելների մյուս հատվածները ևս կարող են բարեփոխվել, մեզ հարկադրում են վերանայել բանկային սեկտորին պետության հնարավոր աջակցության չափը»,- ասված է Fitch-ի հաղորդագրությունում։
Գործակալության փորձագետները չեն ակնակալում, որ Իսպանիայի կառավարությունը հարկադրված կլինի €30 մլրդ-ն ամբողջությամբ ծախսել բարեփոխումների հետևանքների անմիջական փոխհատուցման վրա, սակայն նշում են այն ռիսկը, որ պետության վերջնական ծախսերը՝ ուղղված բանկային հատվածի վերակապիատալավորմանը, կգերազանցեն €30-35 մլրդ-ը։
Ներկայում Fitch-ը Իսպանիային վարկանշում է A մակարդակում՝ բացասական կախատեսմամբ։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Իսպանիայի կառավարությունը ներկայացրել է երկրի բանկային համակարգի վերականգնման ծրագիրը։