Site icon CIVILNET

Ճանապարհային երթևեկության կանոնները փոխում են պատժաչափերը

Հայաստանի ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ 2012թ. փետրվարի 7-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով մի շարք փոփոխություններ են կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներում։

Փոփոխության են ենթարկվել նաև այդ իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի ընթացակարգերը սահմանող հոդվածները։ Փոփոխությունները ուժի մեջ են մտնելու 2012թ. հունիսի 2-ից։

Ճանապարհային ոստիկանությունը տարածած հաղորդագրությունում երթևեկության մասնակիցներին հորդորում է նախապես ծանոթանալ փոփոխություններին։

Exit mobile version