Ազգային ժողովի պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը վստահ է՝ բանակն ընդվզեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, քանի որ իշխանությունը Զինված ուժերին պարտության հիմնական մեղավոր էր կարգում: Մարուքյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նշում է, որ ստեղծված ծանր իրավիճակից միակ ելքը արտահերթ ընտրություններն են: Նա ասում է, որ իրենք պատրաստ են ստորագրել քաղաքական հուշագիր արտահերթ ընտրությունների կազմակերպման մասին: