Քաղբանտարկյալ Էմին Միլլին, ներկայացնելով մի շարք մասնավոր դեպքեր կոչ է արել արտերկրից հյուրընկալված երգիչներին բեմից ասել մեկ նախադասություն. «Մենք պահանջում ենք ազատ արձակել քաղբանտարկյալներին», սակայն լրագրողը նկատել է, որ Եվրատեսիլի կանոններից և Ադրբեջանի պետական դիրքորոշումից ելնելով երգիչները «նման բան չեն անի. անհոգ եղեք»:
Թղթակիցը նաև նշել է, որ Հայաստանը հրաժարվել է երգի մրցույթին մասնակցելուց` սահմանային միջադեպերի և սահմանին հայ զինվորի սպանության դեպքից հետո: «Բացի այդ, մրցույթի մասնակցությունից Հայաստանի հրաժարումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, որը 1990-ական թվականներից ի վեր խլել է շուրջ 20-30 հազար մարդու կյանք»,- նշել է նա:
Լրատվամիջոցի ներկայացմամբ` Եվրատեսիլը մշտապես եղել յուրատեսակ աշխարհաքաղաքական ֆորում, որտեղ քվեարկությունները հաճախ տեղի են ունենում քաղաքական դրդապատճառներով: Չնայած, որ կազմակերպիչները շարունակաբար փորձում են պահել մրցույթն ապաքաղաքական դաշտում, սակայն քաղաքական լարվածությունը միշտ էլ վերջինիս հիմնական մասն է, ինչն առավել խիստ է արտահայտվում այս անգամ:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանում մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների ոտնահարմանն էին անդրադարձել բրիտանական channel 4-ը 11 րոպեանոց քննադատական ռեպորտաժով և BBC-ն` 34 րոպեանոց ֆիլմով: