Site icon CIVILNET

Egan Jones-ն իջեցրել է Իսպանիայի վարկանիշը

Հատկանշական է, որ սա մեկ ամսում Egan Jones-ի կողմից Իսպանիայի վարկանիշի արդեն երրորդ իջեցումն է։ Փորձագետները համոզված են, որ եվրոպական այս երկիրը «անխուսափելիորեն կառերեսվի բանկային սեկտորի և թույլ պրովինցիաների աջակցության անհրաժեշտությանը»։ Այսպիսով, գործակալությունում չեն հավատում Իսպանիաի վարչապետ Մարիանո Ռախոյի խոստումներին։ Մեկնաբանելով Bankia-ի վերակապիտալավորումը՝ նա վստահեցրել էր, որ սա եզակի դեպք է, և մյուս բանկերը համանման խնդրի չեն առերեսվի։

«Իսպանիան շարունակում է թուլանալ բազմաթիվ խնդիրների պատճառով՝ բյուջեի 9,6-տոկոսանոց դեֆիցիտ, ՀՆԱ-ի 1,7-տոկոսանոց կանխատեսվող անկում, գործազրկության 24,4-տոկոսանոց մակարդակ և բանկերից դեպոզիտային միջոցների հնարավոր արտահոսք»,- ասված է գործակալության հաղորդագրությունում։

Ի դեպ՝ Իսպանիայի վարկանիշի իջեցման ֆոնին եվրոն շարունակում է արժեզրկվել։ Ներկայում այն գնանշվում է €1/$1,25-ից ցածր մակարդակում։

Հատկանշական է, որ ամերիկյան Egan Jones-ը վարկանշային գործակալությունների առաջատար եռյակում ներառված չէ։ Ամեն դեպքում՝ այն միշտ մի քայլ առաջ է։ Egan Jones-ն առաջինն է ԱՄՆ-ին և Ֆրանսիային զրկել վարկային բարձրագույն վարկանիշից։ Բացի այդ՝ ապրիլին նա իջեցրել էր Իսպանիայի վարկանիշը BBB-ից մինչև BBB-։ Ընդամենը 10 օր անց դրան հաջորդել էր S&P-ի փորձագետների համանման որոշումը։

Exit mobile version