Խանութի տիրուհին՝ 88-ամյա Հելեն Շլին, պատմում է, որ այդ գիրքը գնել է 1960-ական թվականներին: Նրա խոսքով՝ «Մորմոնների գիրքը» գտնվում էր իր գրասենյակում՝ հատուկ հրակայուն արկղում:
Սկսած 2005-ից՝ Հելեն Շլին «Մորմոնների գրքից» առանձին էջեր էր վաճառում 2,5 հազարից մինչև 4 հազար դոլարով: Նա վստահեցնում էր, որ այդ գումարով երիտասարդ մորմոններին կրթության էր տալիս, որպեսզի նրանք հետագայում զբաղվեն միսիոներական գործունեությամբ: