Ինչպես հաղորդում է BBC-ն, չնայած Մուբարաքը և Եգիպտոսի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ Ադլին դատապարտվել են ցմահ ազատազրկման անցյալ տարի զանգվածային ցույցերի ընթացքում ցուցարարների սպանություններին մասնակցություն ունենալու համար, սակայն դատարանի կողմից անվտանգության ծառայությունների կարևորագույն պաշտոնյաների արդարացումը հարուցել է զանգվածների զայրույթը:
Զանգվածային ցույցեր են եղել նաև Եգիպտոսի մյուս խոշոր քաղաքներում՝ Ալեքսանդրիայում, Սուեզում, Էլ Մանսուրում:
Փաստորեն դատավճիռը, որ փոխանակ վերջ դներ երկրում երկպառակություններին ու հուզումներին, կրակի վրա յուղ է լցրել:
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի 30-ամյա իշխանության տապալումն սկսվեց Թահրիրի հրապարակի զանգվածային ցույցերից հետո: