Site icon CIVILNET

ՌԴ մուտքի՝ «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրը դարձել է անժամկետ

Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել ՌԴ մուտքի՝ «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրն անժամկետ դարձնելու մասին․ համապատասխան կարգադրությունը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների՝ ինտեգրացիոն կառույցի կազմում ազատ և անվտանգ տեղաշարժի համար: Այն գործարկվել է փետրվարի 1-ից:

Ծրագրից օգտվող երկրների ցանկում են Ռուսաստանը, Հայաստանն ու Բելառուսը: Ցանկին միացել է նաև Ղրղզստանը։

Exit mobile version