Site icon CIVILNET

Վրաերթի հետևանքով 2 զինծառայող է մահացել

Այսօր՝ ապրիլի 15-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի հետևանքով 2 պայմանագրային զինծառայող է մահացել։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։

«Ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակայքում, երթ իրականացնելիս, վրաերթի են ենթարկվել N զորամասի զինծառայողներ: Վրաերթի հետևանքով տեղում մահացել են պայմանագրային զինծառայողներ, ավագ սերժանտ Արամ Վահանի Բադալյանը (ծնվ. 1988թ.) և կրտսեր սերժանտ Լևոն Սամվելի Մկրտումյանը (ծնվ. 1992թ.): Կատարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Գերատեսչությունցի հայտնում են նաև, որ վրաերթի ենթարկված մեկ այլ զինծառայող ստացիոնար բուժման է ընդունվել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր: Մյուս զինծառայողները բժշկական զննություն անցնելուց հետո վերադարձել են ծառայության վայր:

Exit mobile version