ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող ամոքել հայ ժողովրդի վերքը. դա կարող է անել միայն Թուրքիայի խորհրդարանը․ ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նշում է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը: Նրա համոզմամբ՝ արդարարությունը պետք է վերականգնվի այնտեղ, որտեղ այդ ոճրագործությունը կատարվել է։ Փայլանն ընդգծում է Թուրքիայի ժողովրդավարացման կարևորությունը՝ մի բան, որի համար նա պայքարում է: