Site icon CIVILNET

Գերիներին վերադարձնելու խնդիրը դառնում է միջազգային օրակարգի հարց․ Փաշինյան

Ադրբեջանի կողմից գերեվարված, պատանդառված ու այլ պահվող քաղաքացիներին վերադարձնելու խնդիրը դառնում է միջազգային օրակարգի հարց․ ապրիլի 29-ին կառավարության նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվրամիությունը երեկ ուշ երեկոյան կարևոր հայտարարություն է տարածել, որտեղ արձանագրվում է շատ հասցեական, որ Ադրբեջանը պետք է հետ վերադարձնի գերիներին, ռազմագերիներին ու այլ պահվող անձանց։ Այս իմաստով ուզում եմ ընդգծել, որ վերջին շրջանի միջազգային ակտիվությունը կարևոր է ու մեծացնում է լավատեսությունը, որ կունենանք կոնկրետ արդյունքներ»,- կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ապրիլի 28-ին Եվրամիությունը հաղորդագրություն էր տարածել՝ կոչ անելով արցախյան հակամարտության կողմերին ձեռնպահ մնալ թշնամական հռետորաբանությունից, ավարտին հասցնել բոլոր գերեվարված անձանց վերադարձի գործընթացը։ Եվրամիությունը, միևնույն ժամանակ, հորդորել է կողմերին համագործակցել այլ կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է ականազերծումը։

Exit mobile version