Հայաստանցիները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ամենաշատը բավարարված են հիվանդանոցների աշխատանքով՝ 64 տոկոս։ Դրան հաջորդում են դպրոցները և մանկապարտեզները՝ 62 տոկոս, ապա պոլիկլինիկաները՝ 59 տոկոս։
Արդյունքները Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստանի (CRRC Armenia)՝ 2021-ի մարտին Սիվիլիթաս հիմնադրամի պատվերով իրականացրած հարցումից են։