«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է սերժանտ-պայմանագրային Ռուբեն Ռազմիկի Սանամյանը: Արիության մեդալով պարգևատրվել են շարքային Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը (հետմահու), կրտսեր սերժանտ Կարեն Կամոյի Դավթյանը (հետմահու), շարքային-պայմանագրային Սեդրակ Արմենի Սամսոնյանը, շարքային Հրաչ Սամվելի Սարգսյանը (հետմահու), կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը (հետմահու): Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են շարքային-պայմանագրային Կարեն Յուրիկի Ալիխանյանը, կապիտան Վահագն Արամի Թումասյանը, փոխգնդապետ Արմեն Իվանի Լալայանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը: