Site icon CIVILNET

Արտահերթ ընտրությունների հետաձգում չի նախատեսվում, բայց նաև չի բացառվում

Billboards of 'My Step' Alliance have been placed in the streets before the Extraordinary Parliamentary Elections in Armenia

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պարագայում Հայաստանում կարող են սահմանափակումներ կիրառվել, որոնք կազդեն նաև սպասվող ընտրական գործընթացների վրա, սակայն ներկայում դրա անհրաժեշտությունը չկա․ այս մասին Սիվիլնեթին և Սպուտնիկ Արմենիային տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք սահմանային լարվածության խորացման պարագայում հնարավո՞ր է արդյոք հունիսի 20-ին սպասվող խորդհրդարանական արտահերթ ընտրությունների հետաձգում, եթե հայտարարվի ռազմական կամ արտակարգ դրություն:

ԱԽ քարտուղարի խոսքով՝ հայկական կողմը փորձում է քաղաքական- դիվանագիտական ճանապարհով լուծել հայ-ադրբեջանական սահմանին առաջացած ճգնաժամը:

«Մենք փորձում ենք այն դուրս պահել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ազդեցությունից, ինչքան հնարավոր է։ Չնայած հնարավոր չէ ամբողջովին բացառել»,- ասել է նա՝ հավելելով, որ այժմ Երևանը խնդրի լուծման այլ ճանապարհով է ընթանում, և Հայաստանում այս պահին որևէ սահմանափակումներ այդ մասով չկան։

Միևնույն ժամանակ, իրավիճակի հնարավոր փոփոխությունը կարող է հանգեցնել որոշումների փոփոխության: «Եթե իրավիճակը փոխվի, բնականաբար այդպիսի որոշումներ էլ կկայացվեն։ Բայց այդպիսի որոշումներ միայն քննարկումներից հետո կկայացվեն, երբ որ անհրաժեշտությունը լինի։ Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա, դա չի քննարկվում»,- ասել է նա։

Տե՛ս նաև՝

Միջանցք չի լինելու, տարածք չի զիջվելու, ադրբեջանցիները պետք է հեռանան. Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղարը չի բացառում ռազմական ճանապարհով սահմանային խնդրի կարգավորումը

Exit mobile version