«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը կարծում է, որ Հայաստանում ոչ մի լավ բան պետք չէ սպասել, եթե սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթի Նիկոլ Փաշինյանը կամ Ռոբերտ Քոչարյանը: Նա վստահ է՝ այդ պարագայում պետությունը մտնելու է ցիկլիկ հեղափոխությունների շրջան: Գլխավոր՝ արդարության հարցը, ըստ նրա, չի լուծվում: