Site icon CIVILNET

Ալավերդիում ընտրողների ցածր մասնակցություն է գրանցվում

Ժամը 17:00-ի դրությամբ Լոռու մարզի թիվ 24 ընտրատարածքի 37 004 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 17 408-ը, այսինքն՝ ընտրատարածքում գրանցված ընտրողների 37,4 տոկոսը․ այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց թիվ 24 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանը։

24 ընտրատարածքի մեջ է մտնում նաև Ալավերդի քաղաքը: Սիվիլնեթի օրվա հարցումներին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» և Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների՝ Ալավերդու ընտրական շտաբներից հայտնել են, որ իրենց վստահված անձանց կողմից ընտրախախտումների մասին բողոքներ և ահազանգեր չեն ներկայացվել:

Ժամը 17:00-ի դրությամբ Ալավերդու թիվ 24/38 ընտրատեղամասում, տեղամասային հանձնաժողովի քարտուղար Լուսինե Մելիքյանի խոսքով, 1 649 ընտրողներից քվեարկել էին 570 ընտրողներ, այսինքն՝ 34,6 տոկոսը: 24/38 տեղամասը Ալավերդու ամենամեծ ընտրատեղամասն է: Այստեղ ժամը 15։00-ից մինչև 17։00 ընտրողների հոսքը գրեթե դադարել էր:

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

Exit mobile version