Site icon CIVILNET

Մինսկի խումբը վերահաստատում է երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից, Էնդրյու Շոֆերը Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Իգոր Խովաևը Ռուսաստանի Դաշնությունից) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ:

Համանախագահները մտահոգությամբ են դիտարկում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերը՝ ներառյալ մարդկային զոհերի մասին հաղորդագրությունները։ Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ թուլացնել իրավիճակի լարվածությունը, զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից և ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները՝ համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի վերաբերյալ համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների:

Համանախագահները կրկին հայտարարում են հակամարտության բոլոր մնացած հիմնական էական հարցերի համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտության մասին և կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններին: Նրանք վերահաստատում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը կարողանան համատեղ քննարկել և համաձայնեցնել իրենց առաջնահերթություններն արտացոլող համակարգված օրակարգը՝ առանց նախապայմանների։

Համանախագահները վերահաստատում են իրենց վճռական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին:

Exit mobile version