Site icon CIVILNET

Հայաստանում ԱՄՆ դեսպանը կրկին այցելել է Սյունիքի մարզ

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն այցելել են Սյունիքի մարզ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի ֆեյսբուքյան էջից։

«Սյունիքը Հայաստանի իմ սիրած վայրերից մեկն է, քանիցս եղել եմ այստեղ և այս ամռանը, երբ անձնական ժամանակ ունեի, ցանկացա հենց այստեղ անցկացնել։ Այցելել եմ «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում մեր գործընկեր «Բասեն» հյուրանոց և միասին գեղեցիկ ճամբարային արշավ կանցկացնենք»,- ասել է դեսպանը։

Լին Թրեյսին Սյունիքի մարզ էր այցելել նաև այս տարվա ապրիլին։ Շուրջ հինգ օր տևած այցի ժամանակ դեսպանը տեղեկացել էր համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։

Ապրիլի 18-ից 22-ը տևած այցի ընթացքում դեսպան Թրեյսին այցելել էր Սիսիան, Մեղրի, Կապան և Գորիս համայնքներ, հանդիպումներ անցկացրել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի հետ:

Exit mobile version