Site icon CIVILNET

Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագիրը

Ազգային ժողովը օգոստոսի 26-ին քվեարկությամբ ընդունեց ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը:

Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ կառավարության ծրագիրը ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ծրագրին կողմ քվեարկեց 70 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցելու:

Exit mobile version