Site icon CIVILNET

«44 օր. օրագիր անտեսանելի պատերազմից»․ Լիկայի՝ պատերազմի օրագիրը

ՍիվիլՆեթի նախկին լրագրող Լիկա Զաքարյանի՝ պատերազմի օրերին Արցախում վարած օրագիրը արդեն գրքի տեսք ունի։ «44 օր. օրագիր անտեսանելի պատերազմից» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 3-ին: Այն հրատարակել է Creative Armenia հիմնադրամը։ Լիկան գրի էր առնում պատերազմի ամեն մի օրը, ասում է՝ «մարդիկ հոգնել էին պաշտոնական տեղեկատվությունից և ուզում էին ավելի մարդկային, ավելի պարզ լեզվով գրված ինչ-որ բան ստանալ»։

Exit mobile version