Site icon CIVILNET

Ադրբեջանն անկանոն կրակ է բացել Տավուշի ուղղությամբ․ ՊՆ

Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 18-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

Exit mobile version