Site icon CIVILNET

Տեղեկություն է շրջանառվում, որ ադրբեջանցիները հետ են քաշվել Իշխանասարից

Տեղեկություն կա, որ ադրբեջանական զինծառայողները Սյունիքի Իշխանասարի հատվածում հետ են քաշվել․ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը՝ նշելով, թե իր տեղեկությունը պաշտոնական չէ։

«Ես պաշտոնապես չեմ կարող ասել, ինձ էլ այս տեղեկությունը փոխանցել են գյուղի հովիվները, նրանք նկատել են, որ ադրբեջանցիները հետ են քաշվել։ Թե որքանով է վստահելի՝ դժվարանում եմ ասել, հարկավոր է ճշտել պաշտպանության նախարարությունից»,- նշեց Պետրոսյանը։

ՍիվիլՆեթը փորձեց կապ հաստատել ՊՆ-ի հետ, որտեղից հայտնեցին, որ դրա վերաբերյալ պաշտոնապես կտեղեկացնեն ավելի ուշ։

Գևորգ Թոսունյան

Exit mobile version