«Հրաման ստացանք իջնել դիրքերից, իջանք՝ ադրբեջանցիներ էին»․ պատմություն Խծաբերդի գերեվարումից

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախի Խծաբերդ գյուղում վեց տասնյակից ավելի պահեստազորայիններ գերեվարվեցին ադրբեջանական զինուժի կողմից։ Հանրությունն այդ մասին իմացավ շատ պատահական՝ ադրբեջանական հրապարակումներից, որոնցից հետո միայն՝ դեկտեմբերի 16-ին, Պաշտպանության բանակը հաղորդագրություն տարածեց՝ հաստատելով, որ նախօրեին «կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ»։ Խծաբերդ տեղափոխված շիրակցի պահեստազորայինները անծանոթ էին տեղանքին և չունեին կապի միջոցներ։ Օրեր անց նրանք գերեվարվել են։ Խծաբերդի հայտնի դեպքերից ուղիղ մեկ տարի անց ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանը զրուցել է գերությունից վերադարձած Սիսակ Ենգոյանի և մեկ այլ գերու հոր՝ Վանոյի հետ։ 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին Խծաբերդ գյուղ տեղափոխված … Continue reading «Հրաման ստացանք իջնել դիրքերից, իջանք՝ ադրբեջանցիներ էին»․ պատմություն Խծաբերդի գերեվարումից