Մարդու իրավունքների պաշտպանը վտանգներ է տեսնում ՏԻՄ ընտրված պաշտոնյաների նկատմամբ գործընթացներում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խորքային վտանգներ է տեսնում ՏԻՄ ընտրված պաշտոնյաների նկատմամբ տեղի ունեցող գործընթացներում։ Ֆեյսբուքի իր էջում Թաթոյանը գրել է․ «Այն, ինչ վերջին ժամանակներս կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ, լի է ժողովրդավարության հիմքի՝ ընտրելու և ընտրվելու իրավունքի համար խորքային վտանգներով: ՀՀ քաղաքացիների առաջնային քվեով ընտրված ՏԻՄ պաշտոնյաների նկատմամբ քաղաքական ու իրավապահ գործընթացներով տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ, որոնց առնչությամբ հանրությանը կա՛մ չեն տրվում պատշաճ բացատրություններ, կա՛մ բացատրություններ չեն տրվում, առհասարակ: Ամեն ինչ գլխավորապես թաքցվում է կա՛մ «քաղաքական գործընթացների», կա՛մ «քրեական ընթացակարգերի» քողով՝ վտանգավոր նախադեպեր ստեղծելով: Բոլորին հիշեցնում եմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և … Continue reading Մարդու իրավունքների պաշտպանը վտանգներ է տեսնում ՏԻՄ ընտրված պաշտոնյաների նկատմամբ գործընթացներում