Site icon CIVILNET

Տոտենհեմի պաշտպանի անհավանական ռեկորդը

«Տոտենհեմի» անգլիացի պաշտպան Լեդլի Քինգը, ով 31 տարեկան հասակում ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան, անհավանական ռեկորդի հեղինակ է դարձել: Հաղորդում է Spursodyssey.com-ը:

Քինգը ողջ կարիերան անց է կացրել մեկ թիմում` «Տոտենհեմում», ուր եկել է 1997 թվականին և 2 տարի անց մասնակցել առաջին պաշտոնական խաղին:

13 տարիների ընթացքում Քինգը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 314 հանդիպման: 6 տարի նա հանդիսացել է լոնդոնյան ակումբի ավագը:

Համարվելով կենտրոնական պաշտպան` Քինգն անհավանական ռեկորդ է սահմանել. նա ստացել է ընդամենը 10 դեղին և ոչ մի կարմիր քարտ: Ստացվում է, որ անգլիացի պաշտպանն ավելի շատ գոլի հեղինակ է դարձել (13), քան դեղին քարտ ստացել:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Exit mobile version