Հայաստանն ու Թուրքիան, նշանակելով հատուկ ներկայացուցիչներ, քայլում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, սակայն պետք չէ բանակցություններից արագ արդյունքներ ակնկալել․ ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նշել է միջազգային հարցերի փորձագետ Քերիմ Հասը՝ չբացառելով երկու երկրների արտգործնախարարների հնարավոր հանդիպումը առաջիկայում: Փորձագետը բացատրում է այն շարժառիթները, որոնք դրդել են Անկարային գնալ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով: