Site icon CIVILNET

Հայաստանում փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված մոտ 4 հազար մարդ

Հայաստանում հունվարի 12-ին կատարվել է 5 763 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 5,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 111 մարդ։ Արձանագրվել է մահվան 4 դեպք:

Հունվարի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 811 դեպք, որոնցից 333 311-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 625 952 թեստավորում:

Վերջին շրջանում թեև դանդաղ, սակայն կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ Եթե հունվարի 4-ին փաստացի բուժում էր ստանում 3 429 մարդ, ապա հունվարի 13-ին նրանց թիվը 3 972 է։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 014 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 505 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 84-րդ տեղը՝ 346 811 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 979 235 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 622 881 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 10 195 676 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 212 387 դեպքով:

Exit mobile version