2021-ի նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում գերեվարված և հայրենադարձումից հետո կալանավորված՝ դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Արեն Արամյանը փետրվարի 6-ին ազատ կարձակվի, հայտնում է Արամյանի փաստաբան Արա Կարապետյանը։
Զինծառայողը հայրենիք էր վերադարձել նոյեմբերի 26-ին, այնուհետև ձերբակալվել ու կալանավորվել։
«Դատարանը մերժեց Արեն Արամյանի կալանքի ժամկետը երկարացնելու քննիչի միջնորդությունը։ Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին և հայրենիքի համար կռիվ տված զինծառայողը ազատ կարձակվի»,- նշել է Կարապետյանը։
Մարտական գործողությունների ժամանակ Արամյանը ծնկի շրջանում վիրավորում էր ստացել, ըստ փաստաբանի՝ վիրավորումից հետո «բութ գործիքով մի քանի անգամ հարվածել են նրա գլխին և գերեվարել»։
Դեկտեմբերի 11-ին քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ Արամյանը կալանավորվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու կասկածանքով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Գևորգ Թոսունյան