Նշենք, որ ավելի վաղ Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ ոչ մի քիմիական զենք երբեք չի օգտագործվի քաղաքացիական բնակչության դեմ, սիրիացի ժողովրդի դեմ, և այդ զենքը կարող է օգտագործվել միայն արտաքին ագրեսիայի դեպքում: Իրաքում Սիրիայի նախկին դեսպան Նավաֆ ալ Ֆարիսը (որն անցել է ընդդիմության կողմը) անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Բաշար ալ Ասադը կանգ չի առնի սեփական քաղաքացիների դեմ քիմիական զենքի կիրառման առջև:
Պետդեպը ևս կոչ է արել Սիրիային զերծ մնալու քիմիական զենքի կիրառումից: Այս մասին մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Պետդեպի մամլո խոսնակ Վիկտորիա Նուլանդը, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով՝ԱՄՆ-ը քննադատում է սիրիական ճգնաժամում զանգվածային զենքի կիրառումը և կասկած չունի, որ իր պաշտոնական տեսակետը Դամասկոսին հայտնի է: Ըստ Նուլանդի՝ այդ դիքորոշումը վերաբերում է ոչ միայն կառավարական զորքերին, այլև ընդդիմադիր ուժերին, որոնց ձեռքում ևս կարող է զանգվածային ոչնչացման զենք հայտնվել: