Պատերազմի օրերին Շուշիից դուրս բերված շուրջ 170 արժեքավոր գորգի ճակատագիր շարունակում է անորոշ մնալ։ Թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը փորձում է հարմար և ապահով տարբերակ գտնել։
Մինչ այս հավաքածուն ցուցադրվում էր Երևանի Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, բայց արդեն մեկ ամիս է` կնքված պայմանագիրն ավարտվել է, և ցուցանմուշները տեղափոխության են սպասում։