Site icon CIVILNET

Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է

Առողջապահության նախարարի հրամանով փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների:

Մյուս բոլոր փակ տարածքներում նախարարությունը «խորհուրդ է տալիս» դիմակ կրել։

«Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն: Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում»,- ասված է հաղորդագրությունում։

Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 11 775 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ 69%-ով քիչ է։ Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 18,1%, նախորդ 37,9%-ի փոխարեն:

Exit mobile version