Հովիկ Աբրահամյանի ընտանիքի դղյակը վաճառվել է. ո՞վ է գնորդը

Մկրտիչ Կարապետյան Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատունը վաճառվել է, այն ունի նոր սեփականատեր։ Գործարքը կատարվել է մարտի 1-ին։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է այս գործարքը։ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը Երևանի Ազատության պողոտայում ուներ երկու առանձնատուն։ Դրանցից մեկը պատկանում էր նրա որդուն՝ Արգամ Աբրահամյանին, մյուսը՝ կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին։ Վաճառված առանձնատունը Արգամ Աբրահամյանինն էր, կառուցվել էր խորհրդարանի շենքի նմանությամբ։ Ըստ կադաստրային փաստաթղթերի՝ առանձնատան տարածքը 2 580 քառակուսի մետր է։ Տարածքի սեփականատերը նախ Հովիկ Աբրահամյանի վարորդ, մրգավետցի Գրիգոր Գևորգյանն էր, որը 2013-ին նվիրատվությամբ այն փոխանցել է Արգամ Աբրահամյանին։ Նվիրատվության պայմանագրին հաջորդել էր Երևանի … Continue reading Հովիկ Աբրահամյանի ընտանիքի դղյակը վաճառվել է. ո՞վ է գնորդը