Շառլ Միշելը կարևորել է բոլոր գերիների ազատ արձակումը և երկու երկրների ուժերի միջև հեռավորության ապահովումը

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Շառլ Միշելը հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «Նախագահ Միշելը շեշտել է երկու կողմերից մարդասիրական քայլերի կարևորությունը՝ առաջ մղելու վստահությունն ու խաղաղ համակեցությունը։ «Նա ընդգծել է բոլոր հրատապ մարդասիրական հարցերի ամբողջական և արագ կարգավորումը, այդ թվում՝ բոլոր պահվող անձանց ազատ արձակումն ու անհետ կորածների հարցի համապարփակ հասցեագրումը՝ նշելով, որ Եվրամիությունը պատրաստ է սատարել այդ ջանքերը։ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության կառուցմանն ուղղված քայերին, ինչպես նաև ականազերծման աշխատանքներին՝ տրամադրելով փորձագիտական … Continue reading Շառլ Միշելը կարևորել է բոլոր գերիների ազատ արձակումը և երկու երկրների ուժերի միջև հեռավորության ապահովումը