Site icon CIVILNET

Երկրորդ օրն է՝ ընդդիմությունը անհնազանդության գործողություններ է անում

«Դիմադրության» շարժման ցուցարարներն երկրորդ օրն է՝ անհնազանդության գործողություններ են իրականացնում։ Մայիսի 3-ի առավոտվանից կրկին փակվել են Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ և խաչմերուկներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության գործողություններին մասնակցում են ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։

Բացի փողոցներ փակելուց, ընդդիմադիրների որոշ խմբեր նաև երթեր են իրականացնում։

Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներն իրենց պայքարը կոչել են «Դիմադրության շարժում»։ Նրանք վրաններ են տեղադրել Ֆրանսիայի հրապարակում և հայտարարել են անժամկետ նստացույցի մասին։

Exit mobile version