Այսօր Լոնդոնի Օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 18 հավաքածու: 9 մարզաձևի ներկայացուցիչներ կպայքարեն 56 մեդալների համար: Օգոստոսի 2-ին մրցասպարեզ կելնեն հետևյալ մարզաձևերի ներկայացուցիչները. թիավարություն, հեծանվավազք, ձյուդո, սեղանի թենիս, սպորտային մարմնամարզություն, լող, նետաձգություն, սուսերամարտ, հրաձգություն:
Թիավարություն.
Ակադեմիական թիավարություն – տղամարդիկ, զույգեր, սկիզբը` 12:50
Ակադեմիական թիավարություն – տղամարդիկ, քառյակներ, սկիզբը` 13:00
Ակադեմիական թիավարություն – կանայք, ութնյակներ, սկիզբը` 15:30
Թիավարություն (ոլորավայրէջք) – կանայք, անհատական, սկիզբը` 18:57
Թիավարություն (ոլորավայրէջք) – տղամարդիկ, զույգեր (կանոե), սկիզբը` 18:18
Հեծանվավազք.
Տրեկ – կանայք, թիմային արագավազք, սկիզբը` 20:59
Տրեկ – տղամարդիկ, թիմային արագավազք, սկիզբը` 21:15
Սպորտային մարմնամարզություն. – կանայք, բազմամարտ, սկիզբը` 19:30
Ձյուդո.
78 կգ – կանայք, սկիզբը` 17:00
100 կգ – տղամարդիկ, սկիզբը` 17:00
Սեղանի թենիս. – տղամարդիկ, անհատական, սկիզբը` 17:30
Լող.
200 մ (բրաս) – կանայք, սկիզբը` 22:38
200 մ (թիկնալող) – տղամարդիկ, սկիզբը` 22:46
200 մ (համալիր) – տղամարդիկ, սկիզբը` 23:16
100 մ (ազատ ոճ) – կանայք, սկիզբը` 23:34
Հրաձգություն. Double-trap – տղամարդիկ սկիզբը` 18:00
Նետաձգություն. – կանայք, սկիզբը` 18:21
Սուսերամարտ. – կանայք, թիմային, սկիզբը` 18:00
Մարզական գործընկեր` SportArmenia.com