Site icon CIVILNET

Լոնդոն 2012. Չինաստանին զրկեցին 19-րդ ոսկե մեդալից՝ շնորհելով այն Գերմանիային

Այսօր Լոնդոնի օլիմպիական հեծանվահրապարակում խաղարկվեց մեդալների առաջին հավաքածուն։ Մրցումներն ունեցան շատ հետաքրքիր ընթացք։

Եզրափակչի ավարտին բոլորը զարամացած էին, որ Չինաստանը լուրջ հայտ է ներկայացնում նաև հեծանվահրապարակում, քանի որ հաղթել էր կանանց թիմային սպրինտում, երբ հայտնի դարձավ, որ մրցավարները նրանց շնորհել են միայն արծաթե մեդալներ։ Պարզվել է, որ չինուհիները հեծանիվով հատել են տրեկի երթևեկելի մասի սահմանը։ Ի վերջո, ոսկին շնորհվեց գերմանուհիներին, իսկ բրոնզը՝ Ավստրալիայի հավաքականին։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Exit mobile version