Եկամուտների համատարած հայտարարագրում. հեռանկարներ և միջազգային փորձ

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 31-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում պետք է ներդրվի համընդհանուր հայտարարագրման համակարգ: «Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի 2024-ին՝ 2023-ի եկամուտների համար»,- ասաց Փաշինյանը։ Հայտարարագրման գաղափարը նոր չէ Համատարած կամ համընդհանուր հայտարարագրման գաղափարը առաջին անգամ չի հնչեցվում Փաշինյանի և նրա կառավարության անդամների կողմից։ Այս թեման 2018-ի նոյեմբերին լայնորեն քննարկվել է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։ Այն ժամանակ մտահոգություն կար, որ կհարկվեն արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտները։ Պետեկամուտների կոմիտեն այն ժամանակ հերքել էր այդ պնդումը․ «Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած … Continue reading Եկամուտների համատարած հայտարարագրում. հեռանկարներ և միջազգային փորձ