Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը նրանց դաշնակից չի դարձնի, ուստի Ռուսաստանը մտավախություն չունի դրա հավանականության դեպքում Երևանի վրա իր ազդեցության նվազումից. ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում նշում է միջազգային հարցերի փորձագետ Քերիմ Հասը: Նա կարծում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը դանդաղեցնելու է Հարավային Կովկասում կարգավորման գործընթացները, քանի որ Մոսկվայի ուշադրությունը Արևմուտքի կողմն է: