«Դիմադրության» շարժումը փորձեց պոպուլիզմից հեռու մնալ, և դա, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի կարծիքով պատճառներից մեկն էր, որ հարյուր հազարավոր մարդիկ դուրս չեկան փողոց։ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նա նկատում է, որ շարժման ձեռքբերումներից մեկը Հայաստանում ստեղծված իրադրությամբ մտահոգ քաղաքացիների կոնսոլիդացիան է: