Ընդդիմությունն ամեն վայրկյան կարող է օգտագործել պատգամավորի մանդատը․ Գեղամ Մանուկյան

«Ընդդիմությունն ամեն վայրկյան կարող է օգտագործել պատգամավորի մանդատը»,- այս մասին ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման անդամ Գեղամ Մանուկյանը։ «Նույն կառավարության հետ հարցուպատասխանի օրը մեր գնալը որոշումով է, ինքնանպատակ չէ։ Օգոստոսի 4-ից հետո այլևս վարչապետին անվստահություն հայտնելու սահմանադրական ժամկետի հնարավորություն է նաև լինելու»,- նկատեց Մանուկյանը։ Հարցին՝ ընդդիմությունը խորհրդարանի ամենօրյա աշխատանքներին մասնակցելու է, թե ոչ, պատգամավորը պատասխանեց․ «Ոչ, մենք ասել ենք, որ ունենք օրակարգեր, այս օրակարգերով խորհրդարանը պետք է աշխատի»։ Շուրջ մեկուկես ամիս տևած փողոցային պայքարի ընթացքում, Մանուկյանի խոսքով՝ ընդդիմությանը հաջողվեց համախմբել հասարակության հսկայական խավի, որոնք անհանգիստ են անվտանգային, Արցախի ապագայի հարցերով։ Ըստ նրա՝ արտաքին լսարանի համար էլ … Continue reading Ընդդիմությունն ամեն վայրկյան կարող է օգտագործել պատգամավորի մանդատը․ Գեղամ Մանուկյան